Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան

Written by

in

Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով տուժողի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է, հայտնում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով տուժողի ներկայացուցչի և մեղադրյալի պաշտպանների վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է, ուստի մեղադրյալ Արամ Նավասարդյանի նկատմամբ կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։

Համոզմունք ունեմ, որ հետագայում ևս ամենաբարձր մակարդակով արվելու է ամեն ինչ, որպեսզի մեղադրյալը չկրի նույնիսկ դատավճռով նշանակված ակնհայտ մեղմ ու անհամաչափ պատիժը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված զավակի սպանության համար մեղադրյալ Արամ Նավասարդյանը մեղավոր էր ճանաչվել և ազատազրկվել 1 տարի 6 ամիս ժամկետով։ Դատարանը նրան 1 տարի 6 ամիս ժամկետով զրկել էր ավտոմոբիլ կամ այլ տրասնպորտային միջոց վարելու հնարավորությունից և որոշել տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի օգտին բռնագանձել 4 մլն դրամ։ Հղի կնոջը վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը ՔԿՀ–ում պատիժ է կրելու 1 տարի 5 ամիս 26 օր։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *