«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան

Written by

in


Քաղաքականություն



Հարգելի հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ստեփանավանցիներ.

Այժմ գտնվում եմ Ստեփանավանում թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին, որում ամփոփվում են Ստեփանավավանի ընտրության արդյունքները:

Տեղեկացնում եմ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ համամասնական ընտրակարգով անցկացված Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել: 

Դիմումով հիմնավոր ներկայացրել ու անդրադարձել ենք.

1. Ընտրական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումները չարամտորեն շրջանցելով՝ ընտրողներին մոլորեցնելու ու խաբեությամբ քվե կորզելու նախապես պլանավորած գործընթացին.

2. Իրավապահ համակարգի կողմից նախընտրական քարոզչությանը միջամտելու և ընդդիմադիրների նկատմամբ հակաքարոզչություն իրականացնելուն.

3. Վարչական ռեսուրսի համակարգային օգտագործմանը.

4. Հավաքների ազատությունը սահմանափակելով՝ նախընտրական քարոզչություն խոչընդոտելուն.

5. Ընտրողներին նյութապես շահագրգռելու դեպքերին.

6. Հարյուրյակներով տեխնիկական եվ բովանդակային խախտումներին:

Ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում արձանագրված փաստական և իրավական մեր կողմից արձանագրված հանգամանքներն իրենց բնույթով, ծավալով, տարածվածությամբ և ազդեցությամբ խաթարել են:

Տեսանյութն՝ այստեղ



Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *