Արծվիկ Մինասյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ԱԺ ընդդիմության միասնական թեկնածու

Written by

in

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար որպես համաձայնեցված միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ Մինասյանին:

Նրան ներկայացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը:

Արծվիկ Մինասյանը եղել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ազգային ժողովի 8-րդ գումարման ընթացքում։ Նա Հայ հեղափոխական դաշնակցության անդամ է:

Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ հանձնաժողովի անդամ ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին:

«Քաղաքացիական պայմանագրից» Վոլոդյա Հակոբյանը հարց ուղղեց ՀՅԴ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ, ինչի ի պատասխան Մինասյանը հայտարարեց. «Ապաքաղաքական գործունեությունը օրենքով նախատեսած պահանջ է և կուսակցական պատկանելիության դադարեցումն օրենքով նախատեսված պահանջ է, այո, ընտրվելու դեպքում դադարեցվում է այդ ամենը: Ես երբ սկսել եմ զբաղվել քաղաքական գործունեությամբ անդամագրվել եմ ՀՅԴ կուսակցությանը, և սա միայն ֆորմալ անդամագրում չի եղել: Իմ էությամբ, համոզումով եմ ես դաշնակցական, որևէ պաշտոն չի կարող փոխել մարդու էությանը, բայց երբ կան Սահմանադրությամբ և օրենքով սահմանված լիազորություններ, որոնք դու պետք է իրականացնես, պետք է իրականացնես անկախ քո կուսակցական պատկանելիությունից»:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Շուշան Սարգսյանի թեկնածությունը։

azatutyun.am

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *