«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել

Written by

in



Վեոլիա ջուրը հայտարարություն է տարածել․

«Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը։ «Շիրակ» շահագործման տեղամասի մասնագետներն ավարտեցին աշխատանքը։

Այս պահին ջուրն արդեն լցվում է «Մայիսյան» օրվա կարգավորիչ ջրամբար, ինչից հետո քաղաքի ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի։
Շնորհակալություն ենք հայտնում մեր մասնագետներին, ովքեր 36 ժամ անդադար աշխատեցին հորդառատ անձրևի ու ցրտի պայմաններում և սպառողներին, ովքեր համբերատար սպասեցին աշխատանքի ավարտին:Սիրելի սպառողներ, գիտակցելով, թե որքան բարդ է կենցաղը կազմակերպել առանց ջուր ունենալու, այնուամենայնիվ ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ վթարները կանխատեսել հնարավոր չէ։ Սակայն եթե պատահում են, Վեոլիա Թիմը գործադրում է առավելագույն ջանքեր՝ դրանք արագ վերացնելու համար»:


Հետևեք
 մեզ՝ այստեղ


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *