Բալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը

Written by

in


Աշխարհ

Բալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը և ավելի քան մեկ ժամ սպասել օգնության։

Չորս ռուսաստանցի զբոսաշրջիկ մեկնել է Նուսա Պենիդա կղզու մերձակայքում սնորկլինգով զբաղվելու։ Ծոցից դուրս գալիս նավակի հետնամասում պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով՝ պատճառը կարող էր լինել մարտկոցի անսարքությունը։ Նավակը բռնկվել է, և զբոսաշրջիկները, ինչպես նաև ուղեկցորդը, նետվել են ջուրը։

Մոտ 70 րոպե անց նրանց նկատել է մեկ այլ նավակի անձնակազմը և դուրս բերել ջրից։ Զբոսաշրջիկները չեն տուժել, իսկ նավապետը ոտքերի լուրջ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Պայթյունի պատճառները պարզում է ոստիկանությունը։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *