«Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Վիտալի Մանգասարյանը գրում է. «Եթե այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանը ողջ լիներ և ականատես դառնար այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր պետականության հետ պքրզապես կխելագարվեր: Նա, ով հավատում էր, որ «21-րդ դարը մերն է լինելու», այսօր ստիպված կլիներ տեսնել, թե ինչպես է ոտնահարվում այն ամենը, ինչի համար արյուն է թափվել:
Վազգեն Սարգսյանի համար Արցախը պարզապես հողակտոր չէր, այլ հայ ազգի արժանապատվության, ողնաշարի և հարատևման գլխավոր երաշխիքը: Լսել անուղղակի կամ ուղղակի թաքնված պնդումներ, թե «Արցախը թոկ էր մեր վզին, որից հազիվ ազատվեցինք», Սպարապետի համար կլիներ ամենամեծ սրբապղծությունը:
Սպարապետը Հայոց Բանակի հիմնադիրն էր, ում համար զինվորն ու հայրենյաց պաշտպանը սրբություն էին: «Շատ փող տուր՝ բանակ մի գնա» կամ «քիչ փող տուր՝ քիչ ծառայիր» տրամաբանությունը նրա համար կլիներ բանակի բարոյալքման և պետության հիմքերը քանդելու ուղիղ ճանապարհ: Վազգեն Սարգսյանի պատկերացրած բանակում ծառայությունը պատիվ էր:
Հայ ազգի համար ողբերգական, սգո և կորստի օրերին հանրային հարթակներում ու եթերում «ֆեստիվառներ», զվարճալի համերգներ ու տոնակատարություններ կազմակերպելը Սպարապետը կբնութագրեր որպես բարոյական սնանկացում և հավաքական հիշողության միտումնավոր ոչնչացում: Ժողովրդին անվերջ զվարճանքների մեջ պահելը՝ ազգային ողբերգությունները մոռացության տալու նպատակով, նրա համոզմամբ, տանում է դեպի ինքնասպանություն:
Դպրոցներից հայրենիքի համար նահատակված հերոսների նկարներն ու պատվո անկյունները հեռացնելը Սպարապետի համար կլիներ ամենավտանգավոր հարվածը սերունդների դաստիարակությանը: Նա, ով կերտել էր Երկրապահի գաղափարախոսությունը, կասեր, որ հերոսներին մոռացող ազգը դատապարտված է նոր կորուստների, իսկ սեփական պաշտպաններից ամաչող պետությունը չունի ապագա:
Եթե իրադարձություններն ընթանան այս նույն տեմպերով, հեռու չէ այն օրը, երբ մոտակա տարիներին հենց հոկտեմբերի 27-ին կկազմակերպեն հերթական «ֆեստիվառն» կամ «վարչահամերգը», որն էլ վերջում կեզրափակվի տոնական ճոխ հրավառությամբ»:
դիտվել է 6 անգամ
Leave a Reply