Մեր հանդեպ կիրառվող վարչական վերահսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վազգեն Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը անազատության մեջ են 2025թ. նոյեմբերի 13-ից:
Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանքը երկարաձգվել էր: Նարեկ Սամսոնյանը հացադուլ էր հայտարարել:
«Այս պահից սկսած, հայտարարում եմ անժամկետ հացադուլ՝ այս խայտառակության շարունակականությունը դադարեցնելու պահանջով»,- նշել էր նա:
Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանքը երկարաձգվել էր, ապա ապրիլի 2-ին խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքի, ապա՝ վարչական վերահսկողության:
Leave a Reply