Գլոբալ տաքացման սահմանափակման համար անհրաժեշտ են անհապաղ և համատեղ գործողություններ․ ջերմաստիճանի հետագա բարձրացումը ծանր հետևանքներ է ունենալու նաև կենսաբազմազանության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին COP17-ի շրջանակում հրավիրված ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը։
Նա ներկայացրել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի՝ արտանետումների վերաբերյալ նոր զեկույցի գնահատականները՝ ուշադրություն հրավիրելով գլոբալ տաքացման 1,5 աստիճանի շեմի գերազանցման վտանգներին։
«Կենսաբազմազանության վրա թողած ազդեցությունները ծայրահեղ կլինեն։ Այս ճգնաժամի մեծագույն հետևանքներից խուսափելու համար մեզ աննախադեպ բազմակողմանի գործողություններ են պետք, որոնք սկսվում են ֆինանսական աջակցությունից»,– ընդգծել է Անդերսենը։
Նա կարևորել է բնապահպանական տարբեր համաձայնագրերի շրջանակում աշխատանքների և ֆինանսավորման համադրումը, ինչպես նաև ֆինանսների նախարարությունների ներգրավումը կենսաբազմազանության օրակարգում։
դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


Leave a Reply