Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում համառ պայքարում կամային հաղթանակ տարավ Կապանի «Գանձասարի» նկատմամբ (2-1), հաղորդում է armsport.am-ը։
Հանդիպման հաշիվը 44-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Ռոշան։ Տանտերերը պարտությունից փրկվեցին հիմնական ժամանակի ավարտին. 90+2-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Ընդամենը մեկ րոպե անց՝ 90+3-րդ րոպեին, կապանյան թիմի ֆուտբոլիստ Ադրիանուն գնդակն ուղարկեց չարենցավանցիների դարպասը, սակայն գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ 109-րդ րոպեին Բուկարի Կոնեն խփեց հաղթական գնդակը՝ քառորդ եզրափակիչի ուղեգիր պարգևելով «Վանին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացած խաղում «Միկան» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 5-3 հաշվով հաղթել էր Արարատի «Ավշարին»՝ նույնպես նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր։ Այդ հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվել էին գոլազուրկ ոչ-ոքիով։
դիտվել է 2 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


Leave a Reply