ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արշակ Սրբազանի գործով միջնորդությունը, բարձրաստիճան հոգևորականը կկարողանա Վաղարշապատ համայնքի տարածքից դուրս գտնվող կոնկրետ բժշկական հաստատություններում բուժումներ ստանա։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպաններից Արսեն Բաբայանը։
«Մեր միջնորդությունը բավարարվել է։ Ինչի՞ դռնփակ խնդրեցի, որովհետև բժշկական փաստաթղթեր պետք է հետազոտեին, ինչով էլ պայմանավորված՝ դատարանին պետք է խնդրեի, որպեսզի առողջության վերականգնման, պահպանման նպատակով Վաղարշապատ համայնքից դուրս գտնվող որոշակի բժշկական հաստատություններում բուժումներ անի (Արշակ Սրբազանը- խմբ․), և դատարանը բավարարեց։», – իր խոսքում նշեց պաշտպանը։
Արսեն Բաբայանը հավելեց նաև, որ բժշկի կողմից են նշանակվել հենց այդ վայրերում ստանալ առողջարանային բուժում։
Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, թե նա իբրև թե 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հրահանգել է ցուցարարների ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել, իբր թե այդպիսով Սրբազանը կատարել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն, նշենք նաև, որ թմրամիջոց իրեղեն ապացույցն անհետացել է իրավապահների մոտից։
դիտվել է 50 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


Leave a Reply