ԲՌՆԱԿՈԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

Written by

in

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Բռնակոթ բնակավայրի օրվա կապակցությամբ տեղի է ունեցել տոնական միջոցառում։

Միջոցառման մասնակիցները՝ Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ, նախ այցելել են բնակավայրի պանթեոն, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը նվիրած բռնակոթցիների հիշատակին։

Այնուհետև տոնակատարությունը շարունակվել է Բռնակոթի մշակույթի տանը, որտեղ ազգային երգն ու պարը, թատերական ներկայացումները, ջերմ շնորհավորանքներն ու տոնական տրամադրությունը համախմբել են ներկաներին՝ ևս մեկ անգամ ընդգծելով բնակավայրի հարուստ մշակութային ժառանգությունը ու դարերի պատմությունը։

Միջոցառման ընթացքում շնորհավորական ելույթով է հանդես եկել Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը՝ շնորհավորելով բռնակոթցիներին բնակավայրի օրվա առթիվ և մաղթելով խաղաղություն, բարեկեցություն ու նորանոր ձեռքբերումներ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *