Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելության ղեկավարին

Written by

in

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուին։

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել առաքելության անդամներին գործադրած ջանքերի համար՝ կարևորելով ԵՄ աջակցությունը Հայաստանի պետական ինստիտուտների դիմակայունության ամրապնդման գործում։

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել համագործակցության հետագա կազմակերպմանը վերաբերող հարցերը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրության այլ թեմաներ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *