Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան

Written by

in

Նախորդ գումարման սկզբում Արմեն Ռուստամյանը մի միտք ասաց՝ «Հայաստանն աշխարհին հետաքրքիր էր Արցախյան հակամարտությամբ, Սյունիքով և ատոմակայանով»։ Սա ի՞նչ է նշանակում։ Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

«Սա նշանակում է, որ Հարավային Կովկասում հակամարտություն կամ Ղարաբաղում պետք է լիներ, եթե Ղարաբաղում չստացվեր՝ պետք է լիներ Սյունիքում։ Ի՞նչ են արել Հայաստանի նախորդ Կառավարությունները։ Ոչնչացրել են Հայաստանի հարավով անցնող ենթակառուցվածքները և Սյունիքի շուրջ ստեղծել են աշխարհաքաղաքական լարումներ։

Հիմա այս Կառավարությունն այդ երկու խնդիրն էլ լուծել է: Հայաստանը չուներ հարավով անցնող ենթակառուցվածք, այսինքն՝ գնացքի ռելսերն ու՞ր են, մենք այս հարցին չենք անդրադառնում: Հայաստան ինչպե՞ս պետք է մտներ այն սարքը, որը ռելսեր է գցում, այս մասին չեն մտածել, երբ այդ ռելսերը հավաքել են, գոյություն ունեցող երկաթուղին ոչնչացրել են, և Սյունիքի շուրջ, նաև պատերազմից հետո, այդ ամպերը կուտակում, կուտակում, կուտակում էին:

Կառավարությունն այս խնդիրները լուծել է համակցությամբ, գտել է մի ձև, որտեղ ենթակառուցվածքներ կկառուցվեն, ավելին՝ այդ ենթակառուցվածքները միայն երկաթուղու մասին չեն լինի, կլինեն գազատարների և այլնի մասին: Այդ աշխարհաքաղաքական լարումն էլ, Սյունիքի վրա կուտակվող այդ ամպերը ցրել է, դարձել է մեկ այլ երևույթ՝ խաղաղության համատեքստում»,-նշել է նա:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *