Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նորանշանակ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորհանքին

Written by

in

Ռումինիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Դան Նեկուլաեսկուն X-ի իր էջում կատարած գրառմամբ արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի շնորհավորանքին։

«Շնորհակալություն, հարգելի՛ Արարատ Միրզոյան, իմ նշանակման կապակցությամբ հղած շնորհավորական ջերմ ուղերձի համար։ Պատրաստ եմ մեր երկկողմ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի, նաև ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը»,- գրել է Դան Նեկուլաեսկուն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *