Բանգկոկում Վահե Հովհաննիսյանը քննարկել է Հայաստանի միջազգային ֆինանսավորման ծրագրերն ու տնտեսական համագործակցության հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 15-ին Բանգկոկում շարունակել է աշխատանքները՝ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի խմբի տարեկան ժողովների շրջանակում։
Քննարկումների հիմնական թեմաներն են եղել միջազգային կապիտալի շուկաների զարգացումները, Հայաստանի ֆինանսավորման առաջիկա ծրագրերը, տնտեսական իրավիճակն ու միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։
Միջազգային ներդրողների հետ հանդիպումներ
Նախարար Վահե Հովհաննիսյանի և J.P. Morgan-ի գործադիր տնօրեն, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի պարտքային կապիտալի շուկաների թիմի ղեկավար Ստեֆան Վայլերի միջև հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային պարտքային շուկաների ընթացիկ զարգացումներն ու առաջիկա ամիսների սպասումները։ Անդրադարձ է կատարվել ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույքների, ռիսկային հավելավճարների և զարգացող շուկաներում նոր թողարկումների ծավալների հնարավոր ազդեցությանը ֆինանսավորման պայմանների վրա։
Քննարկվել են Հայաստանի՝ 2027–2028 թվականների միջազգային ֆինանսավորման ծրագրերը, գործող եվրապարտատոմսերի պորտֆելի կառավարմանն առնչվող հարցեր։ Զրույցի թեմաներից են եղել նաև միջազգային պարտատոմսերի մասնավոր տեղաբաշխման միջոցով ֆինանսավորում ներգրավելու տարբերակները։
Նախարարը միջազգային ներդրողների հետ շփումներ է ունեցել նաև BofA Securities-ի «Small Talks Symposium» միջոցառմանը շրջանակներում ։
Տնտեսական զարգացումներ և համագործակցություն եվրոպական գործընկերների ու ԱՄՀ-ի հետ
Եվրոպական հանձնաժողովի տնտեսական և ֆինանսական հարցերով գլխավոր տնօրինության՝ DG ECFIN-ի ներկայացուցիչ Աննիկա Էրիկսգորդի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական ներկա իրավիճակն ու հեռանկարները՝ տարածաշրջանային քաղաքական վերջին զարգացումների համատեքստում։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի տնտեսական սահմանափակող միջոցներին և դրանց հնարավոր տնտեսական հետևանքներին։ Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՀ-ի հետ իրականացվող ծրագրի ընթացքին։
Կայացել է նաև նախարար Հովհաննիսյանի և ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հանդիպումը ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Բո Լիի հետ։
Leave a Reply