«Հրապարակ» օրաթերթը գրել է․
«Վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ն իր հայտնի զեկույցում՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի եւ մի շարք բարձրաստիճան հոգեւորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի եւ լուծման ուղիների մասին», որը բխում է ՀՀ կառավարության 2026-2031 թթ. ծրագրից եւ պատրաստվել է վարչապետի հանձնարարությամբ, 16 արձանագրում է արել՝ բնութագրելով «ճգնաժամը»:
1-ին եւ 2-րդ արձանագրությունները կուսակրոնության ուխտի խախտման մասին են, որտեղ կաթողիկոսից բացի հիշատակվում է 10 տիրադավներից եւս երկու անունը՝ Կոտայքի թեմի առաջնորդ, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի եւ բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի: Սակայն, զարմանալիորեն, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի անունը, որը մեղադրվում էր փողերի լվացման, օֆշորներում հաշիվներ ունենալու մեջ, եւ որի մասին Փաշինյանը ժամանակին խոսում էր «Բենթլի Կճոյան»-ով, չկա:
Մենք ամիսներ առաջ գրել էինք, որ Փաշինյանի՝ «Եկեղեցու բարենորոգման խորհրդին» միացած Կոտայքի թեմի առաջնորդն ինչ-որ պահից հրաժարվել է Մայր Աթոռի դեմ պայքարին մասնակցելուց: Թերեւս սա է պատճառը, որ նրա անունը նշվել է զեկույցում: Մեր տեղեկություններով՝ Կոտայքի թեմի առաջնորդը ծանր է տարել այդ փաստը: Մենք նրան հարցրինք․ «Դուք միացել էիք Փաշինյանի բարենորոգման խորհրդին, ինչպե՞ս ստացվեց, որ Ձեր անունը գրվել է որպես կուսակրոնության ուխտը խախտող հոգեւորականի օրինակ, խնդիրներ ունե՞ք իշխանության հետ»։ «Ինչի՞ ինձ չեք հարցնում, թե ամեն շաբաթ քանի կարիքավոր ընտանիքի եմ օգնում, դրանի՛ց հարցրեք, Ձեր հարցի հետ կապված՝ ես ոչ մի պատասխան չունեմ ասելու»,- ասաց նա»:
դիտվել է 387 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Leave a Reply