Հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը կփոխհատուցվի. Պապոյանը մանրամասնել է ծրագիրը

Written by

in

Կառավարությունն ընդունել է 2026-2027 թվականների հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության աջակցության ծրագիրը։

Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել ոչ պակաս քան 3 հեկտար մակերեսով հացահատիկային (աշնանացան ցորեն, գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վար, ցանք, բերքահավաք) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։

Արտադրողականության բարձրացման նպատակով նախատեսվում է ցանքերն իրականացնել լաբորատոր փորձաքննություն անցած և հավաստագրված սերմերով։

 

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026-2027 թվականներին, և այն կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը։

 

Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝

· աշնանացան ցորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 80 000 դրամ,

· գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր

 

1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 ՀՀ դրամ,

· հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 000 ՀՀ դրամ,

· բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 ՀՀ դրամ։

 

Շահառուները մինչև ցանքի իրականացումը (բացառությամբ 2026 թվականի աշնանացան ցորենի ցանքերի համար դիմումները կարող են ներկայացվել ցանքից հետո՝ մինչև 2026 թվականի նոյեմբերի 30-ը):

 

Թղթային տարբերակով դիմումները պետք է ներկայացվեն համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով մշակվող (նախատեսվող) մշակաբույսի տեսակը, սորտերը, ցանքատարածության վայրը, մակերեսը, բանկային հաշվեհամարը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *