Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի ջրի որակի հետ կապված կրկնակի փորձաքննություն է իրականացվում։ Փորձանմուշներն ուղարկվել են նաև արտերկրի լաբորատորիաներ՝ արդյունքները համադրելու նպատակով։
Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ առաջիկայում կներկայացվեն փորձաքննությունների վերջնական արդյունքները։
Նախարարի խոսքով՝ ջրի որակի հնարավոր շեղումները ճշտելու և վերահաստատելու համար լրացուցիչ ուսումնասիրություններ են անհրաժեշտ, իսկ մինչ այդ պետք է առավելագույն զգուշավորություն ցուցաբերել։
«Ջրի մատակարարումն ապահովված է, քաղաքացիներն ունեն հնարավորություն՝ տրամադրվող ջրից օգտվելու։ Համայնքն այդ գործն իրականացնում է։ […] Այնուամենայնիվ, մենք պետք է առավել զգուշավորություն դրսևորենք, վստահ լինենք, որ մաքուր է, համապատասխանում է մեր նորմատիվներին»,- ասել է Ավանեսյանը։
Leave a Reply