Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ

Written by

in


Միջազգային



Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ աշխարհի օվկիանոսի ցանկացած հատվածում իր շահերից բխող նավերը զավթելու փորձերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դիվանագետն այսպես է մեկնաբանել շվեդական իշխանությունների կողմից ավելի վաղ կալանավորված Sea Owl I լցանավի ազատ արձակումը։

Լցանավը կալանավորվել էր մարտի 13-ին՝ գրանցման և փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով։ Մինչև խախտումների վերացումը նավին արգելվել էր լքել Շվեդիայի տարածքը։

Շվեդիայի տրանսպորտային գործակալությունը հաստատել է, որ լցանավը պատշաճ կերպով գրանցված է Հասարակածային Գվինեայում։


Հետևեք
 մեզ՝ այստեղ



Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *