Վլադիմիր Պուտինը մանրամասնություններ է ներկայացրել Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից | Քաղաքականություն

Written by

in

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցը։ ՌԴ ղեկավարի փոխանցմամբ՝ կողմերը մեծ ուշադրություն են դարձրել երկկողմ հարաբերություններին, ռուս-ուկրաինական հակամարտությանն ու դրա կարգավորման հեռանկարներին, ինչպես նաև անդրադարձել են Իրանի շուրջ ընթացող զարգացումներին։

«Էներգետիկ ոլորտի վիճակը քննարկելիս ռուսական կողմը վերահաստատել է ամերիկյան և համաշխարհային շուկաներ նավթ ու նավթամթերք մատակարարելու պատրաստակամությունը»,- ընդգծել է Կրեմլի ղեկավարը։

Վլադիմիր Պուտինը նաև հավելել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկկողմ շփումները տարբեր ծառայությունների մակարդակով։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *