«Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին, կա 1 զnհ, 4 վիրավnր, «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ

Written by

in

«Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին, կա 1 զnհ, 4 վիրավnր, «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափԵրեկ՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23:10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում՝ Արջուտ բնակավայրի վարչական տարածքում, «Lexus» մակնիշի ավտոմեքենան դեպի Սպիտակ ընթանալիս բախվել է կայանված «Nissan Pathfinder» և  «Lada» մակնիշի ավտոմեքենաներին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարից հետո տեղի է ունեցել նաև վրաերթ, ինչի հետևանքով 5 հոգի, որոնցից ըստ նախնական տեղեկությունների վրաերթի է ենթարկվել 2 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *