Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ և նախաձեռնությամբ. Աբբաս Արաղչի | Քաղաքականություն

Written by

in

 Իրանի ԱԳ նախարար  Աբբաս Արաղչին   եկուշաբթի ՝հոկտեմբերի 4-ին իր հայ գործընկերոջը Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի Թեհրան կատարած այցի վերաբերյալ ուղերձում ընդգծել է. «Հարևանների հետ երկխոսության և համագործակցության շարունակումը Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ընդգծված ուղին է՝ ավելի անվտանգ, կայուն և ավելի բարգավաճ տարածաշրջան կառուցելու համար»։

 Արաղչին հավելել է. «Այս հանդիպման ընթացքում քննարկվել են Թեհրանի և Երևանի միջև ընդլայնվող հարաբերությունները և տնտեսական, առևտրային, տրանսպորտային, էներգետիկ և երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության խորացման ուղիները: 

Մենք նաև քննարկեցինք Կովկասում տեղի ունեցող զարգացումները և այս տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության պահպանման կարևորությունը։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային երկրների մասնակցությամբ և նախաձեռնությամբ և առանց տարածաշրջանայինից դուրս ուժերի միջամտության»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *