Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի
Արբանյակային դիտարկումները 2026 թվականի հոկտեմբերին Անտարկտիդայի շուրջ ծովային սառույցի տարածման ռեկորդային նվազագույն ցուցանիշ են գրանցել։
Այս տվյալներն ավելի ցածր են, քան 2023 թվականի հոկտեմբերին գրանցվածները։
Սեպտեմբերի 11-ին գրանցվել է ձմեռային առավելագույն ցուցանիշը՝ 17,72 միլիոն կմ²․ սա երրորդ ամենացածր մակարդակն է 1979 թվականին արբանյակային մշտադիտարկման մեկնարկից ի վեր։
Հաջորդ չորս շաբաթվա ընթացքում սառցածածկույթի մակերեսը կրճատվել է ևս մոտ 1,3 միլիոն կմ²-ով։
Հոկտեմբերի կեսերին այն 2,3 միլիոն կմ²-ով (12%-ով) ցածր էր երկարաժամկետ միջին ցուցանիշից՝ սահմանելով պատմական նվազագույն մակարդակ տարվա այս ժամանակահատվածի համար։
Գիտնականները նշում են, որ 2015 թվականից ի վեր Անտարկտիդայի ծովային սառույցի նվազման գործընթացը զգալիորեն արագացել է։
Ավելին, սառույցն այժմ ոչ միայն ավելի ուշ է գոյանում, այլև ավելի վաղ է քայքայվում։ Որոշ շրջաններում սառցային սեզոնի տևողությունը կրճատվել է 3–4 ամսով։
Հնարավոր պատճառների թվում են օվկիանոսի վերին շերտերում ջերմության պարունակության աճը, ինչպես նաև մթնոլորտային շրջանառության, քամիների ուղղությունների և օդի ջերմաստիճանի փոփոխությունները։
Ծովային սառույցը վճռորոշ դեր է խաղում Երկրի կլիմայական համակարգի կարգավորման գործում՝ անդրադարձնելով արևային ճառագայթումը և սահմանափակելով ջերմափոխանակումն օվկիանոսի ու մթնոլորտի միջև։
Լևոն Ազիզյան
Leave a Reply