Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ ղեկավարությանը՝ առաջարկելով կազմակերպել միջազգային դիտորդական կամ մարդասիրական այց Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին և պատանդներին տեսակցելու համար։
Պատգամավորն ընդգծել է, որ պատրաստ է անձամբ և նույնիսկ միայնակ մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք՝ այդ առաքելությունն իրականացնելու համար։
«Չափազանց կարևոր է ընդգծել, որ սա քաղաքական նախաձեռնություն չէ, այլ մարդասիրական քայլ, որը կարող է վստահության ձևավորման և իրական խաղաղության գործընթացի ուղղությամբ կարևոր ու կոնկրետ քայլ դիտարկվել։ Հետևաբար, խնդրում եմ, որ այցը կազմակերպվի որպես Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անվտանգության ապահովման հրատապ անհրաժեշտություն», — նշել է Լիլիթ Գալստյանը։
Leave a Reply