ՔՊ-ական պատգամավորներ Լուսինե Բադալյանն ու Լիլիթ Ստեփանյանը այցելել են Շաքիում ադրբեջանական կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին։
Պատգամավորները տեղեկացրել են, որ Անի Ավետիսյանին այցելել են վիրահատությունից հետո։ Նրանց փոխանցմամբ՝ նրա վիճակը կայուն է, իսկ բուժանձնակազմը պատշաճ խնամք է իրականացնում։
Նրանք հանդիպել են նաև Անի Ավետիսյանի երեխաներին և նշել, որ վերջիններս սպասում են մոր հետ հանդիպմանը։
«Վստահ ենք՝ Անին հնարավորինս շուտ կապաքինվի»,– ասված է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի էջում հրապարակված գրառման մեջ։
Leave a Reply