ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան

Written by

in


Հասարակություն



Լրատվամիջոցներում տարածված «ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան» հրապարակման վերաբերյալ «Փաստ»-ը պարզաբանում ստանալու նպատակով դիմել է ՊԵԿ լրատվական բաժնի պետ Լուսինե Մկրտչյանին:

Վերջինս, ի պատասխան տարածված լուրի, պարզաբանել է․

« Իրականում դեպքը տեղի է ունեցել հակառակ ուղղությամբ․ քաղաքացին դեղորայքը փորձել է Վրաստանից (Վրաստանի տարածքից դեպի «Սադախլո» անցակետ) տեղափոխել Հայաստան («Բագրատաշեն» անցակետի ուղղությամբ): Վրացական կողմի իրավապահները, տեղեկությունն ստանալով, քաղաքացուն կանգնեցրել և հայտնաբերել են դեռևս Վրաստանի տարածքում՝ նախքան «Սադախլո» անցակետ հասնելը»։



Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *