ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Այս գործով Գագիկ Ծառուկյանը և ևս 8 անձ մեղադրվում են 2022-2024 թվականներին առերևույթ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու մեջ։
Գագիկ Ծառուկյանն անազատության մեջ է հուլիսի 6-ից։
Գործը, թեև մակագրվել է դատավորին, սակայն դեռ հայտնի չէ, Մանվել Շահվերդյանը այն կընդունի վարույթ, թե՝ ոչ։
Leave a Reply