Գևորգ Պապոյանն ու Թուրքմենստանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Written by

in

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 1-ին Աշխաբադում հանդիպել է Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Մամմեթգուլի Ասթանագուլովի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը։ Այս մասին հայտնում են նախարարությունից:

Քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման, հայկական արտադրանքի արտահանման, ինչպես նաև գործարար կապերի ակտիվացման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել համագործակցության տարբեր ուղղություններով առկա ներուժի իրացմանն ու նոր հնարավորությունների բացահայտմանը։

Կողմերը կարևորել են գործնական կապերի ակտիվացումն ու փոխշահավետ համատեղ ծրագրերի իրականացումը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *