Թրամփը ներկայացրել է համաշխարհային խաղաղության հասնելու «բաղադրատոմսը»

Written by

in





ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխարհում խաղաղություն հաստատել հնարավոր է միայն Իրանի ոչնչացման միջոցով։ Նրա խոսքերը մեջբերում է Time ամսագիրը։

ԱՄՆ նախագահին հարցրել են, թե ինչպես կարող է խաղաղության կողմնակից նախագահի դիրքորոշումը համատեղվել մի ամբողջ ժողովրդի ոչնչացման կոչերի հետ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։

«Որովհետև ոչնչացնելով Իրանը՝ մենք խաղաղություն կհաստատենք ամբողջ աշխարհում։ Չեմ կարծում, որ Իրանի հետ երբևէ խաղաղություն կունենաք», – պատասխանել է Թրամփը։

Սեպտեմբերի 22-ին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պետք է «մեծ որոշում» կայացնի Իրանի հարցում՝ կա՛մ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո համաձայնության հասնել, կա՛մ «ոչնչացնել» երկիրը։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Սպիտակ տան ներկայացուցիչները Իրանի պատվիրակության հետ երեք ժամ տևած «շատ լավ» հանդիպում են ունեցել։




դիտվել է 111 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *