Համերգ և վարպետության դաս

Written by

in

Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում հոկտեմբերի 1-ին հնչեց օպերային երաժշտություն։ Համերգը վարում էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի օպերային երգիչ, ռեժիսոր և մանկավարժ, «Երիտասարդական օպերային ծրագրի» նախաձեռնող Լևոն Ջավադյանը։

Բեմահարթակում օպերային երգիչ-երգչուհիների նոր սերունդն էր՝ Անահիտ Մարտիրոսյանը, Անժելա Միքայելյանը, Ռոզի Խոլյունցը, Օֆելյա Համբարձումյանը, Կառլեն Գալստյանը, Հայկ Փոդրատչյանը և Հրաչյա Մուրադյանը։ Նրանց կատարմամբ հնչեցին հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Համերգի ավարտին քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը երախտագիտություն հայտնեց ծրագրի ղեկավար Լևոն  Ջավադյանին և երգիչ-երգչուհիներին բովանդակալից համերգային ծրագիր ներկայացնելու համար։ Նաև շնորհակալություն հայտնեց Օֆելյա Համբարձումյանին՝ քոլեջում վարպետաց դաս անցկացնելու համար։

Թատրոնի ներկայացուցիչների այցը մարզկենտրոն չսահմանափակվեց միայն համերգով։ Արվեստի քոլեջում համերգից երեք ժամ առաջ թատրոնի առաջատար մենակատար Օֆելյա Համբարձումյանը քոլեջի և Կապանի երաժշտական դպրոցների երգեցողության բաժինների սաների համար անցկացրեց վարպետության դաս։

Երաժշտական տվյալներով առանձնացավ Կապանի արվեստի մանկական դպրոցի 5-րդ դասարանի սան Էլեն Փարսադանյանը (դասատու՝ Սյուզաննա Օհանջանյան)։

Վահրամ Օրբելյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *