Միլանում բացվել է Ջիմ Թորոսյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Written by

in

Միլանում բացվել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանի 100-ամյակին նվիրված կամերային ցուցահանդեսը:

 

Իտալիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ իրականացված նախագծի համադրողը ճարտարապետ Մարկո Պոլետին է:

Լուսանկարը` Emerging Talents Milan

Residenza Vignale-ի Կանաչ սրահում ներկայացված են Ջիմ Թորոսյանի էսքիզները, գծանկարներն ու նամակները, ինչպես նաեւ՝ որոշ անձնական իրեր:

Լուսանկարը` Emerging Talents Milan

Ցուցանմուշներից մեկը «Երեւակայական այգի» մետաքսե գլխաշորն է, որը ստեղծվել է հայկական Artuyt բրենդի կողմից՝ Ջիմ Թորոսյանի էսքիզների հիման վրա։

 

Նուրբ մետաքսից գլխաշորը արտադրվել է Իտալիայում՝ 100 օրինակով։

Լուսանկարը` Emerging Talents Milan

Ջիմ Թորոսյանը ծնվել է Երեւանում 1926 թվականի ապրիլի 18-ին։ Նա Հայաստանի ամենաանվանի ճարտարապետներից մեկն է։

Լուսանկարը` Emerging Talents Milan

1972-ից 1982 թվականը նա Երեւանի գլխավոր ճարտարապետն էր։

 

Երեւանի «Կասկադը» Ջիմ Թորոսյանի ամենահայտնի գործերից է։

 

2012 թվականին Մեդիամաքսին տված հարցազրույցում ճարտարապետն ասել էր.

 

«Կասկադը յուրահատուկ տեղ ունի իմ եւ գործընկերներիս կյանքում: Դա շենք չէ, սովորական կառույց չէ, այլ հանդիսավոր առանցք` կապված գեղեցկության գաղափարի հետ: Հիշում եմ, ինչքան էինք մտածում, ինչպես այն պետք է ներքեւից դեպի վեր ձգտի, զարգանա եւ հասնի իր տրամաբանական ավարտին`հայկական պետականությանը նվիրված օբելիսկին:

 

Ինձ համար ամենակարեւորն այն է, որ Կասկադը գտավ իր տեղը քաղաքում եւ դարձավ երեւանցիների ամենասիրելի վայրերից մեկը: Շատ հուզիչ է, երբ փողոցում մարդիկ մոտենում են ինձ եւ խոստովանում, որ չեն պատկերացնում Երեւանն առանց Կասկադի: Դա ամենաթանկ գնահատականն է ինձ համար»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *