Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով հարուցվել է քրեական վարույթ

Written by

in

Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով հարուցվել է քրեական վարույթ շինարարական աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը հոդվածով, լրատվամիջոցներին  հայտնել են Քննչական կոմիտեից։

 

Հիշեցնենք՝ այսօր նշված վայրում շինարարական աշխատանքներ իրականացնելիս, վերամբարձ կռունկը վնասվել և ընկել է։ 

Կա երեք զոհ։

Դժբախտ պատահարի հետևանքով մահացածներից երկուսը Իրանի, մեկը՝ ՀՀ քաղաքացիներ են։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *