«Հրապարակ օրաթերթի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը թերթի խմբագրականում գրում է․
Իդեալում հունիսի 7-ից հետո ի՞նչ կարող էր կատարվել Հայաստանում: Մոռանանք, թե ինչ կեղծիքների ու բռնությունների գնով է վերարտադրվել իշխող ուժը, ելնենք այն փաստից, որ վերարտադրվել է եւ վատ թվերով չի վերարտադրվել` խորհրդարանում ցանկացած օրենք անցկացնելու հնարավորություն ունի եւ կառավարությունն էլ միանձնյա է ձեւավորել, ոչ թե շատ երկրների նման` կոալիցիայի միջոցով: Լավ` մինչեւ հունիսի վերջերը կարող էին անհանգիստ լինել, որ ընդդիմությունը չի հաշտվի պարտության եւ կեղծիքների հետ` մարդկանց կհանի փողոցներ, կպայքարի իշխանության դեմ, կպահանջի չեղարկել ընտրությունների արդյունքները եւ այլն: Երբ համոզվեցին, որ ընդդիմությունը դա չի անում, պետք է հանգստանային, խաղաղվեին ու մտածեին, թե ինչպես վերականգնել հանրային համերաշխությունը, նախընտրական ագրեսիվ քարոզչության եւ ընտրախախտումների պատճառով խաթարված հանդարտ մթնոլորտը:
Ցանկացած մեկ այլ անձ, որը նման պայմաններում կարողացել է պահպանել իշխանությունը, ինչը հրաշքին համազոր մի բան էր, պետք է իրեն երջանիկ ու բավարարված զգար, դառնար մեծահոգի ու ներողամիտ, համագործակցության ձեռք մեկներ մյուս քաղաքական ուժերին եւ թուլացներ ճնշումները պարտված քաղաքական ուժերի նկատմամբ: Իսկ ի՞նչ տեսանք մենք` հաղթանակից ավելի գազազած, ինքնատիրապետումը կորցրած եւ պարտված մրցակիցների արյունը խմելու պատրաստ իշխանություն, որն իրեն այնպես է պահում, կարծես ընտրությունները ոչ թե ետեւում են, այլ՝ առջեւում: Յուրաքանչյուր քննադատող անձ նրա աչքին ոխերիմ թշնամի է, իսկ երկրի սահմաններին ամեն օր ոտնձգող ու վայրահաչող թշնամին` բարեկամ: Հանրությանն էլ համախմբելու, հաշտեցնելու փոխարեն, ավելի են պառակտում, հրահրում, հանում միմյանց դեմ: Ո՞վ կարող է բացատրել այս ֆենոմենը:
դիտվել է 235 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Leave a Reply