Ժողովրդավարությունը ստուգվում է ոչ միայն նրանով, թե ինչպես է իրականացվում քվեարկությունը, այլև նրանով, թե որքանով են պետական ինստիտուտները հարգում քվեարկության արդյունքների քաղաքական հետևանքները։ Օրենքի գերակայությունը, քաղաքացիների ազատ կամարտահայտությունը, քաղաքական բազմակարծությունը և քաղաքական գործընթացի մասնակիցների հավասարությունը հիմնարար սկզբունքներ են, որոնց պահպանումը չի կարող կախված լինել քաղաքական նպատակահարմարությունից։ Միջազգային ժողովրդավարական հանրությունը չի կարող աչք փակել այնպիսի որոշումների և գործողությունների վրա, որոնք կարող են կասկածի տակ դնել այդ սկզբունքները և քվեարկությունից հետո փոխել քաղաքացիների քաղաքական ներկայացվածությունը։ Հենց այս արժեքների հետևողական պաշտպանությունը, այլ ոչ թե քաղաքական նպատակահարմարությունը, պետք է որոշիչ լինի միջազգային կառույցների վերաբերմունքի համար Հայաստանի ժողովրդավարական գործընթացների նկատմամբ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը և հետամուտ է լինելու, որպեսզի միջազգային դիտորդների արձանագրած խնդիրները ստանան կոնկրետ իրավական և ինստիտուցիոնալ գնահատական։
Leave a Reply