Ռուսաստանի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը աշխատանքային այցով ժամանել է Երևան։
Ըստ Alpha News-ի տեղեկությունների՝ Լիխաչովը Երևան է ժամանել սեպտեմբերի 28-ի երեկոյան և այստեղ կմնա մեկ օրից էլ պակաս։
Այսօր նախատեսված են նրա երկկողմ հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։
Քննարկումների օրակարգում են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև ատոմակայանին վերաբերող հարցերը, այդ թվում՝ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը։
Leave a Reply