Գագիկ Ծառուկյանին տարել են Քննչական՝ հարցաքննության – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր դարձյալ տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նա տեղեկացրեց, որ Ծառուկյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են կատարվում իրանցի գործարարների գործով, ովքեր վարույթով տուժող են ճանաչված:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացման համար: Ըստ իրավապահների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից:

Հավելենք, որ ընդդիմադիր գործիչն ամռան ընթացքում մի քանի անգամ արդեն նույն գործով հարցաքննվել է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *