Թուրքական իշխանություններն աշխատում են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացի վերսկսմանը հասնելու ուղղությամբ. Էրդողան

Written by

in

Թուրքական իշխանություններն աշխատում են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացի վերսկսմանը հասնելու և հակամարտության՝ ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջան տարածվելու ռիսկերը վերացնելու ուղղությամբ։ Այս մասին ամերիկյան Newsweek ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր կապի ուղիները իրանցի գործընկերների հետ բաց են։ Հորմուզի նեղուցում լարվածությունն անմիջականորեն ազդում է էներգամատակարարման և համաշխարհային առևտրի վրա։ Մեր առաջնահերթությունը հակամարտության տարածման կանխարգելումն է, առևտրային ուղիների անվտանգության ապահովումը և կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելը», — նշել է Էրդողանը։

Նա նշել է, որ ընթացիկ փուլում ամենակարևոր խնդիրը էսկալացիոն քայլերի կանխարգելումն է։ Երկու կողմերն էլ պետք է խուսափեն լարվածության աճից և միջնորդական ջանքերի շնորհիվ վերսկսեն բանակցությունները։

«Այս շփումների հաջողությունը կարևոր է ինչպես մեր տարածաշրջանի անվտանգության, այնպես էլ համաշխարհային տնտեսության համար»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *