«Հրապարակ օրաթերթի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.
Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, շատ լավ հասկանում է, թե ինչպես է ժողովուրդը վերաբերվում հակաեկեղեցական արշավին եւ Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու իր փորձերին: Հակառակ դեպքում նախընտրական փուլում չէր հրաժարվի այդ պայքարից: Ճիշտ է` եկեղեցու առաջնորդին փոխելու հիվանդ գաղափարը տեղ էր գտել ՔՊ-ի նախընտրական ծրագրում, բայց ո՞վ չգիտի, որ այդ ծրագրերը ո՛չ ընթերցվում են, ո՛չ էլ որեւէ դերակատարում ունեն ընտրությունների ելքի հարցում: Իսկ այդ թեզը գրվել էր մի նպատակով, որ այսօր հայտարարեն, թե քվե են ստացել ՔՊ-ի ծրագրով, ուստի ժողովուրդը կողմ է այդ ծրագրի կետերին, եւ դրանց իրականացումն օրինաչափ է:
Իրականում, միանգամայն պարզ է, որ այս իշխանությունների կողմից իրականացվող նենգ, հակահայ, հակազգային շատ քայլեր թելադրվում են դրսից, եւ պայմանավորվածությունները ձեռք են բերվում փակ դռների ետեւում: Ո՞վ գիտի, թե Նյու Յորքում Էրդողանի հետ հանդիպմանը ինչ նոր խոստումներ է տվել եւ ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել` ընդդեմ հայ ժողովրդի: Մեր թշնամիները չեն քնում, չեն հապաղում, ժամանակ չեն կորցնում եւ թույլ չեն տալիս, որ Հայաստանում իշխանություն փոխվի, հայ ժողովուրդը բուժի իր վերքերը, գլուխը բարձրացնի, իրականության աչքերին նայի եւ սկսի վերագտնել իր կամքն ու արիությունը: Նրանք երկաթը տաք-տաք են ծեծում` օգտվելով մեր հասարակության ընկճվածությունից, այս իշխանությունների ագրեսիվ քարոզչության արդյունքում ծնված շփոթից, հենց իր` Նիկոլ Փաշինյանի գոյությունից: Փորձում են ստանալ առավելագույնը, եւ արդեն նրանց չի բավարարում հայկական Արցախը, նրանք ավելին են ուզում: Ուզում են Հայաստանը դարձնել ադրբեջանական մարզ եւ դրան խանգարող խոչընդոտներն են արդեն վերացնում` եկեղեցի, Սահմանադրություն:
դիտվել է 234 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Leave a Reply