Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը հայտնի է նաեւ որպես TRIPP երթուղի»։
Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանական միջազգային ներդրումային ֆորումի մասնակիցներին Ալիեւի ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Գտնվելով Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ միջանցքների խաչմերուկում՝ Ադրբեջանը դարձել է կարեւոր օղակ եւ դարպաս Ասիայի եւ Եվրոպայի միջեւ։ Միջին միջանցքը Կենտրոնական Ասիան Կասպից ծովով կապում է Հարավային Կովկասի, Թուրքիայի եւ Եվրոպայի հետ, իսկ ձեւավորվող Զանգեզուրի միջանցքը, որը հայտնի է նաեւ որպես TRIPP երթուղի, է՛լ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը որպես տարածաշրջանային հանգույց եւ առեւտրի, ներդրումների ու արդյունաբերական համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի ողջ Եվրասիայում»։
Leave a Reply