«Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների խաչմերուկում գտնվող Ադրբեջանը վերածվել է Ասիայի և Եվրոպայի միջև կարևոր կապող օղակի և դարպասի»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Իլհամ Ալիևը: «Միջին միջանցքը Կենտրոնական Ասիան Կասպից ծովի միջոցով կապում է Հարավային Կովկասի, Թուրքիայի և Եվրոպայի հետ։ Ձևավորվող «Զանգեզուրի միջանցքը», որը հայտնի է նաև որպես TRIPP փոխկապակցվածության երթուղի, էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը որպես տարածաշրջանային հանգույց և նոր հնարավորություններ կստեղծի եվրասիական տարածքում առևտրի, ներդրումների և արդյունաբերական համագործակցության համար»,- նշել է նա։
Leave a Reply