Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում շատ բարձր ջերմաստիճաններ են գրանցվել

Written by

in

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են.

«Ինչպես և կանխատեսվել էր արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցման հետևանքով սեպտեմբերի 23-ին և 24-ին Հայաստանի ողջ տարածքում դիտվեց տարվա այս ժամանակահատվածի համար խիստ բարձր ջերմային ֆոն, գրեթե բոլոր մարզերում ցերեկը գրանցված առավելագույն ջերմաստիճանները 1-2 աստիճանով գերազանցեցին այդ օրերին երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքները։

Հատկապես շատ բարձր ջերմաստիճան գրանցվեց՝

  • Արարատյան դաշտում՝ +35․․․+36°C,
  • Սյունիքի հովիտներում՝ +34․․․+37°C։

Օդի օրական միջին ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի դրությամբ կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *