Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Written by

in

Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Վրաստանի պատրիարքարանի՝ Ադրբեջանում գտնվող Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ հայտարարությունը՝ այն համարելով Ադրբեջանի և Վրաստանի միջև բարեկամության, գործընկերության և բարիդրացիության ոգուն չհամապատասխանող։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ անթույլատրելի է Ադրբեջանի տարածքում գտնվող աշխարհագրական և պատմական տեղանունները այլ անվանումներով ներկայացնելը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ Վրաստանի պատրիարքարանի մոտեցումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, իր գնահատմամբ, ներառում է տարածքային պահանջներ։ Գերատեսչությունը կրոնական կազմակերպություններին կոչ է արել խուսափել այնպիսի մոտեցումներից, որոնք կարող են վնասել երկու ժողովուրդների պատմական բարեկամությանը և բարիդրացիական հարաբերություններին։

«Այս առումով, Վրաստանի պատրիարքարանին խորհուրդ է տրվում չկրկնել Հայոց եկեղեցու հայտնի մոտեցումները և հետևել նրա օրինակին: Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները ադրբեջանական ժողովրդի և պետության ազգային ժառանգության անբաժանելի մասն են կազմում», – նշել է նախարարությունը:

Նշենք, որ Վրաց ուղղափառ եկեղեցու (ՎՈՒԵ) պատրիարքարանը խորը մտահոգություն էր հայտնել Ադրբեջանում գտնվող Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցու պեղումների վերաբերյալ: Թբիլիսին հայտարարել էր, որ շինարարական և պեղումների աշխատանքները միակողմանիորեն են իրականացվում և կոչ է արել վրացական իշխանություններին անհապաղ միջամտել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *