Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձը տոնական ուշագրավ միջոցառմամբ և մեծ համերգով է նշանավորվել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Դնիպրո (Դնեպր) քաղաքում։
Տոնակատարությանը մասնակցում էին նաև մարզում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, որը յուրովի էր արտացոլում այնտեղ ապրող ազգերի և ազգությունների միասնությունն ու համախմբվածությունը։
Մարզկենտրոնի կենտրոնական այգում կազմակերպված տոնական միջոցառման նախաձեռնողը Դնիպրո քաղաքի հայ համայնքի նախագահ Դավիթ Բագրատի Առաքելյանն էր։
Սիսիանի Տոլորս գյուղի զավակ Դավիթ Առաքելյանը տարիներ շարունակ կենսունակ է պահել հայ համայնքի կյանքը Ուկրաինայի այդ քաղաքում։
Նրա գլխավորած հայ համայնքին բնորոշ է աշխատանքային նորմալ գործունեությունը․ նման միջոցառումներ կազմակերպվում են նաև Հայաստանին ու հայ ժողովրդին առնչվող մյուս տոնական առիթներով նույնպես։
Դավիթ Առաքելյանի ջանքերով համայնքն ակտիվ կապ է պահպանում մայր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության, ինչպես և Ուկրաինայի իշխանությունների հետ։
Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը լուսաբանվել է Դնեպրոպետրովսկ մարզի զանգվածալին լրատվամիջոցներով։
Մեր տրամադրության տակ են հայտնվել սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումն արտացոլող լուսանկարներ, տեսանյութի դրվագներ, որոնք ներկայացնում ենք ստորև։
Միևնույն ժամանակ, օգտվելով պատեհ առիթից, մեր հարգանքն ենք հղում Դավիթ Առաքելյանին, ով կարողանում է հայոց ազգային ավանդույթները, մեր մշակույթը նորոգ պահել Ուկրաինայի և մասնավորապես Դնիպրո քաղաքի հայ բնակչության շրջանում։
Leave a Reply