Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բռնազավթված է Կտրիճ Ներսիսյանի եւ նրան աջակցող մի խումբ հոգեւոր եւ աշխարհիկ անձանց կողմից

Written by

in

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի հրապարակած «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցին։

Վարչապետը նշել է, որ թեև զեկույցն իր հանձնարարությամբ է պատրաստվել, սակայն նախագծին ծանոթանալուց հետո պարզ է դարձել, որ ՀԱԵ սուրբ եկեղեցում փաստացի հաստատված վիճակը շատ ավելի ծանր ու ճգնաժամային է, քան պատկերացրել է։

«Եթե մեկ նախադասությամբ ամփոփելու լինենք զեկույցը, ապա այն ապացուցում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բռնազավթված է Կտրիճ Ներսիսյանի և նրան աջակցող մի խումբ հոգևոր եւ աշխարհիկ անձանց կողմից»,- ասել է վարչապետը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *