Բերման են ենթարկել Մեղրիի ավագանու 5 անդամի

Written by

in

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել Մեղրի համայնքի ավագանու որոշ անդամների․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Շահեն Մինասյանին, Մարյամ Միքաելյանին, Անահիտ Աղամալյանին, «Հանրապետություն» խմբակցության անդամ Բագրատ Զաքարյանին ու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արմեն Հայրապետյանին։ Ի դեպ, վերջինս գլխավորում է հոկտեմբերի 25-ին կայանալիք Մեղրի ավագանու ընտրություններում առաջադրված «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակը։

Ըստ Մեղրիում շրջանառվող լուրերի, ավագանու անդամներն անցնում են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի գործով։

Վերջինս կալանավորվել է սեպտեմբերի 10-ին՝ «առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերի» մեղադրանքով։ Մեր աղբյուրի համաձայն, ավագանու վերոնշյալ անդամները, ըստ երևույթին, կողմ են քվեարկել հանքին առնչվող հարցերից մեկին։

aravot.am

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *