Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի կազմակերպմամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներ և լուծումներ» թեմայով:
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը քննարկման ընթացքում մատնանշեց բռնի տեղահանված արցախցիների ինտեգրման և իրավունքների պաշտպանության 5 առանցքային խնդիրները։ Արտակ Բեգլարյանի գնահատմամբ՝ առաջնային խնդիրը կարգավիճակն է:
Ըստ նրա՝ գործող կարգավորումները, որոնցով արցախցիները զրկվեցին ՀՀ քաղաքացիությունից և ստացան սովորական փախստականի կարգավիճակ (ինչպես օտարերկրացիները), անհամարժեք են ստեղծված իրավիճակին: «Արցախի ժողովուրդը, հաշվի առնելով, որ ցեղասպանության և էթնիկ զտման զոհ է դարձել, պետք է ունենա հենց նմանատիպ կարգավիճակ, ինչը կդառնար սոցիալական ու իրավական մի շարք հարցերի հիմքը, այդ թվում՝ բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատների կարգավիճակի կարգավորման համար»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ճիշտ որոշումը կլիներ արցախցիներին ՀՀ քաղաքացի թողնելն ու օրենսդրորեն հատուկ պաշտպանություն սահմանելը:
Անդրադառնալով սոցիալական վիճակին՝ Բեգլարյանը նշեց, որ պետական աջակցության ծրագրերի կրճատումից հետո արցախցիների վիճակը կտրուկ վատթարացել է: Արտակ Բեգլարյանը քննադատեց կառավարության բնակարանային ապահովման ռազմավարությունը: Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան
Leave a Reply