Արցախցի 8000 ընտանիք վերցրել է բնակապահովման ծրագրի սերտեֆիկատը, իրացրել է ընդամենը 4000-ը. Գեղամ Ստեփանյան

Written by

in

«Հայաստանում միգրացիոն հոսքերով պայմանավորված՝ անշարժ գույքի վարձավճարների շուկայում թռիքային աճ է գրանցվել։ Հարգելի հայրենակիցներ, արցախցիներն այս իրավիճակում ամենաշատը տուժող մարդիկ են»,- ԱԺ-ում «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները և լուծումներ» թեմայով քննարկմանն ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նա ընդգծեց, որ արցախցիների իրավիճակը ծանր է։ 

«Պետական այն չնչին աջակցությունը, որ վարձավճարների համար տրամադրվում է արցախցիներին, որևէ  ձևով չի համապատասխանում նրանց կարիքներին, իսկ բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում դեռևս ընդամենը 4000 ընտանիք է կարողացել վերջնականորեն ապահովել իր բնակարանային ապահովման մարդը։ 

8000 ընտանիք վերցրել է սերտեֆիկատը, որից իրացրել է 4000-ը։ 

Այս թիվը հուշում է այն մասին, որ մարդիկ վերցնում են հավաստագիրը, բայց չգիտեն՝ ինչպես իրացնել  այդ հավաստագիրը. համապատասխան բնակարան՝ համապատասխան այդ պահանջներին և համարժեք արժեքին, չեն կարողանում գտնել։ Բացեք List.am-ը, կտեսնեք՝ Երևանի հարակից տարածքներում ինչ բնակարաններ կգտնեք»,-ասաց նա։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *