«Հրապարակ» օրաթերթի հրապարակման մեջ նշվում է, որ Աբովյանի գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանը, որը նախկինում Գագիկ Ծառուկյանի թիմակիցն է եղել, իբր ցանկանում է առաջադրվել «Գործարար» կուսակցության ցուցակով։
Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ամբիոն Նյուզ»-ը կապ հաստատեց Աբովյանի համայնքապետարանի հետ։
Համայնքապետի խոսնակը «Ամբիոն Նյուզ»-ին փոխանցեց, որ նման քննարկում անգամ չի եղել։ Ավելին՝ խոսնակի փոխանցմամբ՝ այս պահին համայնքապետարանում անգամ տեղեկություն չունեն՝ արդյոք «Գործարար» կուսակցությունը Աբովյանում մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին, թե ոչ։
Այսպիսով, «Հրապարակ»-ի հրապարակման մեջ տեղ գտած՝ Էդուարդ Բաբայանի՝ «Գործարար» կուսակցության ցուցակով առաջադրվելու վերաբերյալ տեղեկությունը համայնքապետի խոսնակը չի հաստատում։
Leave a Reply