Սիրիայի նախագահը Թրամփին առաջարկել է Իսրայելին զիջել Նյու Ջերսի նահանգը

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան խոստովանել է, որ կատակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել էր Իսրայելին զիջել Նյու Ջերսի նահանգը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Նյու Յորքում ելույթ ունենալով Ատլանտյան Խորհրդի կազմակերպած միջոցառման ժամանակ՝ Ահմեդ ալ-Շարաան ասել է.

 

«Իմ ու նախագահ Թրամփի միջեւ շատ յուրահատուկ հարաբերություններ են ձեւավորվել։ Մի օր, երբ այցելեցի նրան Սպիտակ տանը, կատակ արեցի։ Երբ նա խոսում էր այն մասին, թե Գոլանի բարձունքները գտնվում են Իսրայելի ինքնիշխանության ներքո, հարցրի.

 

«Իսկ ինչո՞ւ Նյու Ջերսին չտալ իսրայելցիներին։ Գոլանի բարձունքները ձեզ չեն պատկանում, որ դրանք նվիրեք, իսկ ահա Նյու Ջերսին ձերն է։ Որքան գիտեմ՝ այնտեղ շատ դեմոկրատներ կան, որոնք Թրամփի օգտին չեն քվեարկում։ Այնպես 

որ, վատ չէր լինի այն զիջել իսրայելցիներին»»։

 

«Գոլանի բարձունքները պատկանում են Սիրիայի ժողովրդին։ Ուստի ո՛չ Սիրիայի նախագահը, ո՛չ ԱՄՆ նախագահը, եւ ոչ էլ որեւէ մեկ ուրիշն իրավունք ունի հրաժարվել դրանցից կամ փոխանցել այլոց»,- ամփոփել է Սիրիայի ղեկավարը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *