Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

Written by

in

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ «Դեկտեմբերին Ապարան համայնքում նույնպես ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Թերթն իշխանական աղբյուրներից տեղեկացել է, որ այստեղ եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը եւ գործող` երբեմնի ընդդիմադիրի համբավ ունեցող քաղաքապետ Կարեն Եղիազարյանին՝ Գնթունիկի Կարենին, ՔՊ-ի հետ դաշինքով առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու։

Գորիսում երբեմնի ընդդիմադիր «ռեմբոն»` Առուշանյանը, ինչպես հայտնի է, առաջնորդելու է ՔՊ-ի հետ կնքված «Համերաշխություն» դաշինքը: Այդ քայլը մեկնաբանվեց, թե իբր ընդառաջ են գնացել ժողովրդի պահանջին: ՔՊ-ն ասաց, թե ժողովուրդն Առուշանյանին է ընդունում, Առուշանյանն էլ հայտարարեց, թե «երկիրը շենանում է, ու ինքը նորմալ է համարում, որ այս իշխանության հետ է գնում ընտրության»։ Ի դեպ, Կարեն Եղիազարյանը եւս հունիսի 7-ի ընտրություններին աջակցել է իշխանություններին, բայց ոչ բացահայտ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *